Հոգեկան առողջություն
Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com
![Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com Վիրավորանքի զգացումը և նրա կործանարար ազդեցությունը առողջության և հոգեկանի վրա. izmirlianmedicalcenter.com](up/article/big/file_44373_6788846.jpeg)
Յուրաքանչյուրին ծանոթ է վիրավորանքի զգացումը: Մարդն իր կյանքի ընթացքում պարբերաբար իր հանդեպ զգում է խղճահարություն այն բանի համար, որ իր հետ անարդար են վարվել, ոնչին ինքն արժանի չէ: Այդպիսի պահերին ինքն իրեն հարցեր է տալիս. «ի՞նչու ինձ հետ այդպես վարվեցին, ի՞նչի համար»: Եվ շատ հաճախ այն մարդը, ով վիրավորել է, տեղյակ չէ, որ իր վարքով կամ խոսքով նեղացրել է դիմացինին: Արդյունքում մարդն իրեն տանջում է` ընկնելով դեպրեսիայի մեջ և գործելով չարդարացված արարքներ: Այսպիսի հոգեվիճակը չի կարող բացասական ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա:
Բժշկության մեջ «հոգեմարմնական» կոչվող ուղղությունն ուսումնասիրում է հոգեբանական պատճառների ազդեցությունը մարմնական հիվանդությունների զարգացման վրա: Շատ հաճախ վիրավորանքի զգացումը և դրա հետ կապված հույզերը իրական պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների առաջացման համար: Ստորև ներկայացնենք մի քանի օրինակ:
- Ճարպակալում.: Վիրավորված մարդը տառապում է դրական հույզերի պակասից և այդ ժամանակ նրա հաճույքի հիմնական աղբյուրը դառնում է կերակուրը: Հոգեկան տառապանքը նա կուլ է տալիս ինչ-որ համեղ պատառով: Այս գործընթացը նա կրկնում է շատ հաճախ, որն բերում է քաշի ավելացման:
- Կոկորդի հիվանդություն: Երկար ժամանակ չբուժվող և քրոնիկ բնույթ կրող լարինգոզները և ֆարինգիտներն առաջանում են «կուլ տված» վիրավորանքի և ժամանակին չարտահայտված հույզերի պատճառով: Այդպիսի հիվանդություններ ունենում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում պատասխանել վիրավորանք հասցնողին և ստիպված են լինում լուռ տանել:
- Սրտի հիվանդություններ: Սիրտն իսկական թիրախ է վիրավորանքի համար: Այն ծանր բեռի նման դրվում է նրա վրա` ճնշելով և առաջացնելով սուր ծակոցներ:
Ի՞նչպես խուսափել այս ամենից: Ներումը հզոր ուժ է` հաղթահարելու վիրավորանքը: Անգամ, եթե մարդն ամեն կերպ փորձում է մոռանալ իրեն հասցված վիրավորանքները, միևնույն է, նրանք մնում են ենթագիտակցականի խորքում ու աստիճանաբար քայքայում օրգանիզմը` առաջացնելով նոր հիվանդություններ: Վիրավորանքից և նրա հետևանքներց ազատվելու միակ ելքն անկեղծ ներումն է: Ներել նրանց, ովքեր երբևէ վիրավորել են: Այս մասին խոսում է նաև քրիստոնեությունը: Սակայն վիրավորանքը հաղթահարելը բավականին դժվար է:
Ի՞նչը կարող է օգնել մարդուն այդ դժվարին հոգևոր աշխատանքում
- Վիրավորանքի խոստովանությունը: Մարդը պետք է ազնվորեն խոստովանի ինքն իրեն և գիտակցի, որ վիրավորված է:
- Աղոթքները: Արտաբերելով աղոթքների խոսքերը` մարդու հոգեկանում առաջանում է ներդաշնակություն: Աղոթքներում կան այնպիսի խոսքեր, որոնք օգնում են «փափկացնել» սիրտը և թողնել վիրավորանքը:
- Անկեղծ խոսակցությունը: Դա շատերի համար թվում է դժվար և հարց է առաջանում. «Ի՞նչու ես պետք է սկսեմ խոսել այն մարդու հետ, ով ինձ վիրավորել է»: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա կհասկանանք, որ դա բխում է մեր շահերից: Չէ՞ որ վիրավորված մարդն է ցանկանում ազատվել այդ կործանարար զգացումից, որը պահում է նրան գերության մեջ և գցում է կյանքի որակը: Ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ լուծել այդ ցավոտ խնդիրը: Եվ միգուցե արժե՞ անցնել սեփական հպարտության վրայով և ներման ճանապարհի առաջին քայլերն անել:
- Նայել վիրավորանքին այլ տեսանկյունից: Երբեմն մարդուն վիրավորող խոսքերը և արարքները կյանքի դասեր են դառնում ու նպաստում նրա անձնային աճին: Անգամ դավաճանությունը, երբեմն, կարող է նպաստել մարդկանց ճանաչման հարցում նոր հմտություններ ձեռք բերելու և ավելի վստահելի ընկերներ ունենալու հարցում:
Եվ, ի վերջո, մարդիկ կատարյալ չեն և յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում կամա թե ակամա վիրավորել իրեն շրջապատող մարդկանց: Ուրեմն փորձենք խիստ չդատել և ներողամիտ գտնվել մյուսների հանդեպ: Ներել, որպեսզի ներվել: Հոգին մաքրելով վիրավորանքի զգացումներից մենք այնտեղ տեղ ենք ազատում սիրո, ուրախության և այլ դրական զգացումների համար:
«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան
Հեռախոս. +374 91 42 35 53
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը](up/article/small/file_62923_600865.jpg)
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել](up/article/small/file_62144_1343657.jpg)
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները](up/article/small/file_61381_5597329.jpg)
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
![](images/calendar.png)
![Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61158_424291.jpg)
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
![](images/calendar.png)
![Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am](up/article/small/file_60753_3725441.jpg)
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ](up/article/small/file_60649_3847522.jpg)
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
![](images/calendar.png)
![Բառերի ուժը Բառերի ուժը](up/article/small/file_60299_6820848.jpg)
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
![](images/calendar.png)
![Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4 Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4](up/article/small/file_60167_7005937.jpg)
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
![](images/calendar.png)
![Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59979_9228818.jpg)
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
![](images/calendar.png)
![Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3 Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59780_3019494.jpg)
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
![](images/calendar.png)
![Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am](up/article/small/file_59624_2642606.jpg)
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
![](images/calendar.png)
![Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am](up/article/small/file_59466_3029218.jpg)
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
![](images/calendar.png)
![Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am](up/article/small/file_59016_5149944.jpg)
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
![](images/calendar.png)
![Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com](up/article/small/file_58597_1279057.jpg)
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն